-
17.03.2017|
01:57
Վերջ: Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդ եզրափակչի խաղերն ավարտված են, մեկ քառորդ անցած թիմերը՝ հայտնի: Դրանք են՝ «Բարսելոնը», «Ռեալը», «Բավարիան», «Յուվենտուսը», Դորտմունդի «Բորուսիան», «Աթլետիկոն», «Մոնակոն» ու «Լեստերը»:
-
14.03.2017|
11:06
Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում: «Արքայականը» բելգիացիուն իր կազմում ուզում է տեսնել արդեն նոր մրցաշրջանում, ու, ինչպես վկայում է «Mundo Deportivo»-ն, դրանով առանձնապես շահագրգռված է «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:
-
14.03.2017|
11:04
Թուրքիայում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում, որին մասնակցել են բազմաթիվ երկրների ուժեղագույն մարզիկներ, հաջող է հանդես եկել Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Սիրունյանը:
-
14.03.2017|
11:03
«Ալաշկերտ»-«Շիրակ» դիմակայությունով ավարտվեց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրը
-
14.03.2017|
11:01
«Բավարիան» տարավ մարզասերի համար արդեն սովորական դարձած, ոչնչով չզարմացնող իր հերթական հաղթանակը: Մյունխենցիներին հյուր ժամանած «Այնտրախտը» ոչինչ չկարողացավ հակադրել տանտերերին ու զիջեց 0:3 հաշվով:
-
12.03.2017|
17:06
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Դոնի Ռոստովում կայացած «Ռոստով»-«Մանչեստր Յունայթեդ» հանդիպման լավագույն խաղացող՝ տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքէջը:
-
12.03.2017|
16:16
Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդի «Բարսելոն»-«Պարի Սեն Ժերմեն» պատասխան խաղի մասին դեռ շատ կգրեն, թեպետ հետխաղյա արձագանքներն արդեն իսկ գերազանցել են 1917 թ. Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինի երկերի լիակատար ժողովածուի լենինգրադյան հիսունհինգհատորյակի 1970 թվականի հրատարակության ծավալը:
-
08.03.2017|
20:18
«Արսենալ»-«Բավարիա», «Նապոլի»-Մադրիդի «Ռեալ» խաղերով հայտնի դարձան Չեմպիոնների լիգայի մեկ քառորդ անցած երկու թիմերը: Դրանքն են «Արսենալին» անցյալի գիրկն ուղարկած «Բավարիան» ու «Նապոլիի» հետ ոչ պակաս դաժան վարված «Ռեալը»:
-
07.03.2017|
08:58
Կանանց իրենց միջազգայինով, այդ միջազգայինը հիմնադրած Կլարա Ցետկինով ու Ռոզա Լյուքսեմբուրգով հանգիստ թողնենք, մանավանդ որ վերջիններիս առնչությամբ, ինչպես սիրում էր ասել պատկերավոր խոսքի նկատմամբ առանձնակի թուլություն ունեցող փիլիսոփայության մեր դասախոսը, Լենինը ժամանակին անխնա է եղել՝ մերկացնելով ու հերթով ցույց տալով նրանց խոցելի տեղերը:
-
06.03.2017|
14:15
Ակումբների դասավորությունից զատ պակաս հետաքրքրություն չեն ներկայացնում նաև ռմբարկուները: